ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկօրյա պետական այցով Բաքվում է, հաղորդում է РИА Новости-ն։
Պուտինը վաղը կմասնակցի Հեյդար Ալիևի գերեզմանին և Անմար կրակի հուշարձանին ծաղկեպսակ դնելու արարողությանը։
Զագուլբա նստավայրում տեղի կունենա Պուտինի և Իլհամ Ալիևի հանդիպման արարողությունը։ Հաջորդիվ քաղաքական գործիչները ընդլայնված կազմով զրույցներ և բանակցություններ կվարեն։
Քննարկվելու են ռուս-ադրբեջանական հարաբերությունների հետագա զարգացման, ռազմավարական գործընկերության և դաշինքի, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային խնդիրները։ Բացի այդ, նախատեսվում է համատեղ փաստաթղթերի ստորագրման արարողություն՝ և՛ Պուտինի, և՛ Ալիևի հայտարարությունը՝ լրատվամիջոցների համար։ Աշխատանքային օրվա ավարտին պետության ղեկավարները կայցելեն «Սպիտակ քաղաքի» տարածք և Սուրբ մյուռոնակիր կանանց տաճար։