Վլադիմիր Պուտինը Իլհամ Ալիևի և նրա կնոջ հետ ոչ պաշտոնական ընթրիք է անցկացնում Ադրբեջանի նախագահի նստավայրում, հայտնում է Ռիա Նովոստիի թղթակիցը։
Հիշեցնենք, որ Պուտինն Ադրբեջանում է պետական այցով։
Այսօր Կրեմլը հայտնել էր, որ Պուտինն ու Ալիևը Բաքվում կքննարկեն հայ-ադրբեջանական հարաբերությունները․ ՌԴ-ն պատրաստ է շարունակել հնարավոր աջակցություն ցուցաբերել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում։
Տեսանյութը՝ Tert.am-ի թելեգրամյան ալիքում։