Պուտինն ու Ալիևը Բաքվում կքննարկեն հայ-ադրբեջանական հարաբերությունները


Պուտինն ու Ալիևը Բաքվում կքննարկեն հայ-ադրբեջանական հարաբերությունները
Օգոստոս 18 14:29 2024

Պուտինն ու Ալիևը Բաքվում կքննարկեն հայ-ադրբեջանական հարաբերությունները․ ՌԴ-ն պատրաստ է շարունակել հնարավոր աջակցություն ցուցաբերել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում։

 

 

Այս մասին ասվում է ՌԴ նախագահի մամուլի ծառայության՝ Պուտինի Ադրբեջան պետական այցի նախօրեին տարածված նյութերում։

 

«Առանցքային խնդիրները մնում են խաղաղության պայմանագրի ստորագրումը, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի խթանումը, ենթակառուցվածքների ապաշրջափակումը ամենաբարձր մակարդակով 2020-2022 թթ. ձեռք բերված եռակողմ համաձայնագրերի հիման վրա»,- ասվում է փաստաթղթում։

 

Հիշեցնենք, որ օգոստոսի 18-19-ը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պետական այցով կմեկնի Ադրբեջան։