Ալեն Դելոնի երեխաները պատմել են, որ դերասանը մահացել է հանգիստ իր տանը։
Նրանց խոսքերը փոխանցել են AFP գործակալության լրագրողները X սոցիալական ցանցում, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Հայտարարության մեջ ասվում է, որ նրա երեխաները՝ Ալեն-Ֆաբիենը, Անուշկան և Էնթոնին, խորապես վշտացած են իրենց հոր մահով, ով կյանքից հեռացել է իր ընտանիքի կողմից խաղաղ շրջապատված տանը՝ Ֆրանսիայի Դուշի կոմունայում:
Դերասանի մահվան մասին 88 տարեկան հասակում կիրակի հայտնել են ֆրանսիական լրատվամիջոցները։