Ռուսաստանի, Ղազախստանի, Թուրքմենստանի և Իրանի տարածքով անցնող «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի Արևելյան ճյուղի ներուժը տարեկան կազմում է մինչև 15 մլն տոննա:
Այդ մասին հայտարարել է ՌԴ-ում ԻԻՀ դեսպան Քազեմ Ջալալին՝ Աստրախանում Կասպյան ֆորումի շրջանակում լրագրողներին:
2023 թվականին երկրները ձեռնամուխ են եղել այդ ուղղությամբ բեռների փոխադրմանը, փոխադրումների ծավալը կազմել է 650 հազար տոննա։
Նախատեսվում է, որ 2024 թվականին այդ ուղղությամբ բեռնաշրջանառությունը կավելանա մինչև 2 մլն տոննա։