ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին հրավիրել է ԲՐԻԿՍ գագաթաժողովին, հայտնում են իրանական ԶԼՄ-ները։
Մոսկվայում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանը չի բացառել ենթադրություններն այն մասին, որ երկու երկրները կարող են համապարփակ երկարաժամկետ համագործակցության համաձայնագիր ստորագրել գագաթնաժողովի շրջանակներում:
Ջալալին հավելել է. «ԲՐԻԿՍ խմբի ղեկավարները կարևոր հարցեր կքննարկեն Կազանում իրենց հանդիպման ժամանակ, հանդես կգան ելույթներով և կներկայացնեն իրենց տեսակետները»։