Ուկրաինայի իշխանությունները մտադիր են հարվածներ հասցնել Կուրսկի և Զապորոժիեի ատոմակայաններին՝ Ռուսաստանին սադրանքի մեջ մեղադրելու համար։
Այս մասին հայտնել են Խարկովի մարզից, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Այս պահին հայտնի է Կուրսկի և Զապորոժիեի ատոմակայանների միջուկային օբյեկտների վրա հարձակվելու մտադրության մասին։
Հարվածների նպատակն է հետագայում մեղադրել Ռուսաստանի Դաշնությանը սադրանքի մեջ, որի շրջանակներում Ռուսաստանի ղեկավարությունը կարող է պատասխան միջոցներ ձեռնարկել և միջուկային հարված հասցնել Ուկրաինայի տարածքին», - ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ տեղեկությունը ստացվել է Ուկրաինայի զինված ուժերի ռազմագերիների հարցաքննության արդյունքների հիման վրա։