Ես սկսեցի սիրել ծննդյան օրերս․ Նազենի Հովհաննիսյան (լուսանկարներ)


Ես սկսեցի սիրել ծննդյան օրերս․ Նազենի Հովհաննիսյան (լուսանկարներ)
Օգոստոս 16 20:27 2024

Հուլիսի 18-ին  դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը տոնել է ծննդյան 42-ամյակը։ Երեկ նա ծննդյան խնջույքից տեսանյութ եւ լուսանկարներ է հրապարակել  ինսթագրամում ՝  կից  գրելով․

«… ես սկսեցի սիրել ծննդյան օրերս և նշել, երբ գիտակցեցի, որ դրանք լավագույն առիթն են Ընկերներով ջերմորեն հավաքվելու, ուղղակի, որ զբաղվածությունը պատճառ չլինի՝ բացակայի… Իմ ուրախությունն ու ուժն են Ընկերներս. անկախ նրանից որտեղ են, ինչ կարգավիճակում, և որքան պարբերական ենք հանդիպում կամ ոչ: Կարևորը, որ միշտ ԼԻՆԵՆ!

Հ.Գ. Շնորհակալ եմ ներկաներին սիրո ու ջերմության համար, այդ օրը բացականերին շնորհակալ եմ իմ կյանքում առհասարակ լինելու ու կյանքս լի դարձնելու համար: Էս տագնապային աշխարհում նման պահերն ուժ են տալիս

Հ.Գ. Դեռ չեմ հասցրել բոլոր շնորհավորանքներին պատասխանել… հերթով ու սիրով անում եմ»։