Ռուս զբոսաշրջիկները դժգոհ են. Թուրքիայում հանգստանալն այլևս մատչելի չէ


Ռուս զբոսաշրջիկները դժգոհ են. Թուրքիայում հանգստանալն այլևս մատչելի չէ
Օգոստոս 16 17:39 2024

Թուրքիան շարունակում է մնալ ամենանախընտրելի ուղղություններից մեկը ռուս զբոսաշրջիկների համար։  Երկրորդ տարին անընդմեջ ռուսաստանցիների 55%-ը որպես զբոսաշրջային ուղղություն ընտրում է Թուրքիան։

Այդուհանդերձ ռուսական լրատվամիջոցները, ինչպես նաև անձամբ ռուս զբոսաշրջիկները, սկսել են բողոքել Թուրքիայի տուրերի թանկացումներից։ Մի շարք զբոսաշրջիկներ արձանագրել են, որ Թուրքիայում հանգստանալը նախորդ տարիների համեմատ ավելի թանկ է։ Մասնավորապես միջին հաշվարկներով՝ մեկ տուրի արժեքը Թուրքիայում 180.000 ռուբլուց աճել է 226.000-ի։

Թուրքական կայքերն էլ փորձելով հակակշռեռ արձանագրում են, որ Ռուսաստանում հանգիստն անցկացնելը ևս էականորեն թանկացել է՝  հասնելով 101.000 ռուբլիի, նախկին 83.000-ի փոխարեն։

Աղբյուրը՝ Ermenihaber.am: