Զանգվածային սննդային թունավորման դեպք է գրանցվել


Զանգվածային սննդային թունավորման դեպք է գրանցվել
Օգոստոս 16 17:06 2024

Ադրբեջանի հյուսիս-արևմուտքում գտնվող Գաբալայի շրջանում զանգվածային սննդային թունավորման դեպք է գրանցվել։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հաղորդել է հանրապետության գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։

Գերատեսչության տվյալներով՝ թունավորման կասկածանքով շրջանային հիվանդանոց է դիմել 55 մարդ, որոնք հարսանիքի են ներկա գտնվել Գաբալա քաղաքի հանդիսությունների սրահներից մեկում։ 

«Շրջանային դատախազությունում հետաքննություն է սկսվել: Թունավորման պատճառները պարզելու համար դատախազության և Ադրբեջանի պարենային անվտանգության գործակալության աշխատակիցները վերցրել են սննդամթերքի նմուշներ, նշանակել համապատասխան փորձաքննություններ, և կատարվել են այլ անհրաժեշտ դատավարական գործողություններ», - ասվում է գլխավոր դատախազության հաղորդագրության մեջ։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։