ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մշտապես վերահսկում է իրավիճակը Կուրսկի շրջանում, ասել է նահանգապետի պաշտոնակատար Ալեքսեյ Սմիրնովը։
«Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինին, ով գրեթե անձամբ մշտապես հետևում է այս իրավիճակին և աջակցություն է ցուցաբերում դաշնային մակարդակով, ինչպես նաև ՌԴ կառավարությանը», - ասել է Սմիրնովը Կուրսկում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ։
Հիշեցնենք, որ օգոստոսի 6-ի առավոտյան ժամը 5.30-ին Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումները հարձակման են անցել Կուրսկի շրջանում տարածքներ գրավելու նպատակով, նրանց առաջխաղացումը կասեցվել է, ասել է ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը։
Նա ընդգծել է, որ Կուրսկի շրջանում գործողությունը կավարտվի հակառակորդի ջախջախմամբ։
Ինչպես օգոստոսի 15-ին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը, Կուրսկի ուղղությամբ մարտերի ընթացքում Ուկրաինայի զինված ուժերը կորցրել են մինչև 2640 զինվորական և 37 տանկ։