ՌԴ ԱԳՆ-ից մեկնաբանել են Հայոց պատմության 8-րդ դասարանի դասագրքի հատվածը, որտեղ ներկայացվել է ռուսական կայսրության «բռնակցումը» Հայաստանին՝ նշելով, որ այդ քայլով կասկածի տակ է դրվում ռուսական կայսրության, իսկ հետագայում ԽՍՀՄ-ի և Ռուսաստանի հատուկ դերը՝ ներկայիս Հայաստանի կայացման գործում։
ՌԴ ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ ասվում է․ «Խոսքը մեր ընդհանուր պատմությունը վերաշարադրելու հերթական փորձի մասին է Արևմտյան քարոզչության ավանդույթներով, որոշ հայ գործիչներ, նախանձախնդրորեն փորձելով հաճոյանալ իրենց հովանավորներին, «թեթև ձեռքով» սպիտակը սև են դարձնում»։
ՌԴ ԱԳՆ-ում հույս են հայտնել, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա նման դասագրքով դասավանդումը, կարձագանքեն անցյալը խեղաթյուրելու աննկարագրելի փորձերին: