Ահաբեկչությունը, որը նախապատրաստում էին զանգվածային սպանությունների գաղափարախոսության կողմնակիցները, կանխվել է Տյումենի մարզում, նրանք ձերբակալվել են, հայտնում է ՌԴ ԱԴԾ Կենտրոնական օպերատիվ կենտրոնը։
«Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայությունը ՌԴ Քննչական կոմիտեի հետ համատեղ կանխել է ահաբեկչության նախապատրաստումը Տյումենի մարզում։ Ծրագրվել էր ինքնաշեն պայթուցիկ սարքը գործի դնել Տյումենի մարզի Տոբոլսկի ներքին գործերի նախարարության կառույցներում, նրանք բերման են ենթարկվել»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հայտնաբերված երկու ինքնաշեն պայթուցիկ սարքերը տեղում ոչնչացվել են մասնագետների կողմից։