Տարիներ շարունակ արգելված «Զարյա 3» նռնակը Առողջապահության նախարարությունը դարձրել է թույլատրելի Ներքին գործերի նախարարության առաջարկով։ Ուժային կառույցն է դիմել նախարար Անահիտ Ավանեսյանին, խնդրել ստուգել ու եզրակացություն տալ մինչև այդ արգելված նռնակի վերաբերյալ, հայտնում է Առողջապահության նախարարությունը:
Ընդ որում՝ «Ազատության» գրավոր հարցման պատասխանել են օրենքով սահմանված ժամկետները խախտելով՝ 5 օրվա փոխարեն 21 օր անց։
«Տրամաբանությունից դուրս է առաջին հերթին այն պատճառով, որ այդ հայտը եկել է հենց Ներքին գործերի նախարարությունից, այսինքն՝ Առողջապահության նախարարությունը կարծես թե րոպեների ընթացքում կարող է դակել ցանկացած հայտ, որը գալիս է նախարարության կողմից, որը ուժային կառույց է, և հանրային առողջության հետ կապված որպես այդպիսին խորագույն ուսումնասիրություն չի կատարվել», - «Ազատության» հետ զրույցում ասաց իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը:
Պարզվում է՝ Վահե Ղազարյանի գլխավորած կառույցն է դիմել Առողջապահության նախարարություն, հիմնավորելով, թե անհրաժեշտություն է առաջացել սահմանելու «ոստիկանության սպառազինության մեջ ընդգրկվող մի քանի նոր հատուկ միջոցների կիրառման համար թույլատրելի չափանիշները»։ Այլ հիմնավորում, դատելով Առողջապահության նախարարության պատասխանից, Ներքին գործերի նախարարությունը չի ներկայացրել։ Իսկ թե ինչու է ՆԳՆ-ն որոշել իր սպառազինության մեջ ներառել մինչ այդ արգելված միջոցը, գերատեսչությունից չեն պատասխանում։
Մանրամասները՝ սկզբնաբյուրում։