Մոսկվայի Բոլշայա Չերյոմուշկինսկայա փողոցում այրվում է РИО առևտրի կենտրոնը։ Նախնական տվյալներով, տուժածներ չկան։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, հայտնել են ՌԴ ԱԻՆ մամուլի ծառայությունից։
«Հրդեհի մասին հաղորդում է ստացվել: Հրշեջ-փրկարարական ջոկատները պարզվել են, որ հրդեհ է բռնկվել РИО առևտրի կենտրոնի չորս հարկանի շենքում։ Ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան»,- հայտնել են ԱԻՆ-ից։
Հրդեհի մարմանը ներգրավված է 40 մարդ և 11 տեխնիկա։
Ինտերֆաքսի հաղորդմամբ, ավելի ուշ արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնել են, որ հրշեջ-փրկարարները մարել են ճակատի բաց կրակը՝ հավելելով, որ մարման աշխատանքները շարունակվում են։