Ադրբեջանցի լրագրողներն այցելել են ապօրինի սահմանազատման արդյունքում Ադրբեջանին հանձնված տարածքներ ու նկարահանումներ կատարել։ Ընդ որում՝ նրանք նկարահանել են նաեւ Կիրանց գյուղը, ինչի մասին բարձրաձայնել է Կիրանցի բնակչուհի Գոհար Վարդանյանը։
«Ադրբեջանցի լրագրողները նկարում էին մեզ, մենք իրանց»,- նշել է նա։