Ադրբեջանը ոչնչացրել է Աշոտ Ղուլյանի (Բեկոր) արձանը


Ադրբեջանը ոչնչացրել է Աշոտ Ղուլյանի (Բեկոր) արձանը
Օգոստոս 13 16:32 2024

Բաքուն շարունակում է ոչնչացնել Արցախի՝ անկախության շրջանի հուշարձանները։ Վանդալիզմի հերթական դեպքը տեղի է ունեցել Ստեփանակերտում՝ Աշոտ Ղուլյանի անունը կրող պուրակում։ «Արցախի հերոս» Աշոտ Ղուլյանի կիսանդրու ոչնչացման տեղեկատվությունը շրջանառվեց ադրբեջանական թելեգրամյան ալիքի միջոցով՝ ամիսներ առաջ։