Բելգորոդի մարզում Կրասնոյարուժսկի շրջանը լքել է ավելի քան 11 հազար մարդ։ Այս մասին տարածաշրջանի ղեկավար Վյաչեսլավ Գլադկովը հայտնել է իր Telegram ալիքում։
Գլադկովը հավելել է, որ ժամանակավոր տեղավորման կենտրոններում կա մոտ 1000 մարդ։ Նրա խոսքով՝ տարհանումը կապված է տարածաշրջանում օպերատիվ իրավիճակի հետ։
Օգոստոսի 12-ի առավոտյան Կրասնոյարուժսկի շրջանում տարհանում և մուտքի արգելք է հայտարարվել։ Շրջանի ղեկավար Անդրեյ Միսկովը մուտքի արգելքն անվանել է «հարկադիր ժամանակավոր միջոց», որն անհրաժեշտ է քաղաքացիների կյանքն ու առողջությունը պաշտպանելու համար։ Նույն օրը նա հայտնել է, որ տարածքից տարհանվել է 11 հազար մարդ։ Միևնույն ժամանակ, 500 մարդ, այդ թվում՝ վարչակազմի ներկայացուցիչներ, շարունակում են մնալ իրենց աշխատավայրերում։