Բաթումիում տեղացած հորդառատ անձրևի հետևանքով հեղեղվել են փողոցները, ինչպես նաև մի քանի բնակելի տների նկուղները։ Այս տեղեկությունը տարածել է Բաթումիի քաղաքապետարանը, փոխանցում է Aliq.ge-ն։
Տրանսպորտի երթևեկությունը նույնպես խաթարվել է։
«Բաթումիի քաղաքապետ Արչիլ Չիքովանին դեպքի վայրում է։ Աշխատանքներ են տարվում արտակարգ ռեժիմով, ինտենսիվ մաքրվում են դեպի ծով տանող ջրանցքները։ Այս փուլում իրավիճակը կայուն է»,- ասված է հաղորդագրության մեջ։