Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է մեծահասակներին․ հնարավոր է՝ վախեցնող զանգեր ստանան


Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է մեծահասակներին․ հնարավոր է՝ վախեցնող զանգեր ստանան
Օգոստոս 13 10:54 2024

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը տեսաուղերձով դիմել է քաղաքացիներին, զգուշացրել հատկապես մեծահասակներին, քանի որ հնարավոր է՝ վախեցնող զանգեր ստանան։

«Մեկ անգամ ևս ուզում եմ անդրադառնալ, 1 ամիս առաջ էդ մասին խոսել էի, բայց այդ ժամանակ դեռ տարածումն այդքան մեծ չէր։ Խոսքը հիստերիկ զանգերի մասին է։

Ռուսերեն են խոսում, զանգում, գոռգռում են՝ իբր թոռնիկն է զանգում, աղջիկը կամ տղան, որ վթարի մեջ ա ընկել, ինքն ա խփել կամ իրեն են խփել։

Կարճ ասած, սցենարները նույնն են, ուզում են, որ շտապ փող փոխանցեն, և իրականում կան մարդիկ, որ լավ չեն հասկանում և գումարը փոխանցում են, բայց այստեղ խնդիրն ավելի շատ նրանում է, որ զանգում են քաղաքային հեռախոսով՝ էն հույսով, որ տան մեծահասակը կվերցնի»։