«Աստղիկ» բժշկական կենտրոնում 20-ամյա հղի կին է մահացել․ նախաձեռնվել է քրեական վարույթ


«Աստղիկ» բժշկական կենտրոնում 20-ամյա հղի կին է մահացել․ նախաձեռնվել է քրեական վարույթ
Օգոստոս 12 21:30 2024

Օգոստոսի 7-ին՝ ժամը 17։15-ի սահմաններում, ՀՀ ՆԳՆ-ն տեղեկություններ է ստացվել, որ «Աստղիկ» բժշկական կենտրոնում հղի կին է մահացել։

Shamshyan.com-ի տեղեկություններով, պարզվել է, որ մահացածը Տավուշի մարզի գյուղերից մեկի բնակիչ 20-ամյա Մարինե Պ․-ն է, ով եղել է 20 շաբաթական հղի և ստացիոնար բուժման մեջ է գտնվել։

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։