ԱԺ «Հայաստան» խմբկցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը սոցցանցի իր էջում մանրամասներ է ներկայացրել հունիսի 12ին Բաղրամյան- Դեմիրճյան խաչմերուկում ոստիկանական բեռնությունների հետևանքով տեղի ունեցած բախումների ժամանակ կեղծ մեղադրանքով ամբաստանյալի կարգավիճակ ունեցող մեր 16 հայրենակիցների դատաքննության վերաբերյալ։ Դատական նիստն ընթանում էր Երևանի առաջին ատյանի դատարանի Աջափնյակ նստավայրում։
«․․․Միայն պետք է տեսնել ու լսել 16 մեր հայրենակիցների կենսագրականների ներկայացումը։ Նրանցից շատերն անցել են 44-օրյա և քառօրյա պատերազմով, նրանց թվում կա մարտի դաշտում հերոս սպա եղբայր կորցրած ամբաստանյալ։ Հայր ու որդի մասնակցել են պատերազմին` հայրն ամբաստանյալ է, որդին դեռ վիրավորումից շարունակում է ապաքինվել։
Մեծ մասն ունի բարձրագույն կրթությություն, մեծ մասը երկուսից երեք անչափաս երեխաների խնամակալ է:
Նրանք մեր այն հայրենակիցներն են, ովքեր լոկ սիրում են իրենց Հայրենիքը, ովքեր պատրաստ են եղել և հիմա էլ պատրաստ են Հայրենիքի համար տալ ամենաթանկը, որին , սակայն, ի պատասխան այսօր սեփական իշխանությունը պահող վարչակազմն իրեն հլու հնազանդ քննչական մարմինների միջոցով, նրանց վրայով «կարել » է կեղծ մեղադրանքներ և շինծու քրեական գործեր։
Հ.Գ. Ու որպեսզի պարզ լինի այս քննչական մարմինների աշխարհահայացքն ու պատկերացումը, այսօրվա մեկ դրվագ. երբ ամբաստանյալներից մեկը ասաց, որ մասնակցել է 3 պատերազմների, հանրային մեղադրողը զարմացավ, թե տարիքով փոքր է, ինչպե՞ս է մասնակցել 3 պատերազմների: Երիտասարդն ասաց, որ խոսքը նաեւ Արցախի Հանրապետութան տարածք 2023-ի սեպտեմբերի 19ի ադրբեջանական ներխուժուման դեմ մարտական գործողություններին է վերաբերում։ Այդպիսի պատերազմ էլ է եղել, նույնիսկ այդքանը նրանք չեն մտաբերում»,- գրել է Գեղամ Մանուկյանը։
Պատգամավորը տեղեկացրել է նաև դատական նիստի ամենավերջին զարգացման մասին՝ կալանքի տակ գտնվող 4 անձ ազատ է արձակվել։
«Թարմացում. դատարանն ազատ արձակեց առայժմ կալանքի տակ գտնվող մեր չորս հայրենակիցներին, վերացրեց բոլոր տնային կալանքները»։