Օգոստոսի 13-ին՝ ժամը 03:30-07։00, Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ Մաշտոց, Սայաթ-Նովա, Բաղրամյան պողոտաներում, ԿՇՄՊ ՀՈԱԿ-ը կիրականացնի ծառերի սրսկման աշխատանքներ (վնասատուների դեմ վերգետնյա, միջատասպան եւ հակասնկային քիմիական պայքար)։
«Անվտանգությամբ պայմանավորված՝ բնակիչներին հորդորում ենք փակել փողոց նայող պատուհաններն ու պատշգամբի դռները»,- նշում են «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից։