Եվրոպական մի քանի ավիաընկերություններ, այդ թվում՝ Lufthansa-ն և Air France-ը, հայտարարել են դեպի Իսրայել, Իրան, Լիբանան և մի շարք այլ երկրներ չվերթերի հերթական չեղարկման մասին՝ Մերձավոր Արևելքում իրադրության սրման պատճառով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Times of Israel-ը:
Lufthansa-ն հայտարարել է դեպի Իրանի, Լիբանանի և Հորդանանի մայրաքաղաքներ, ինչպես նաև Թել Ավիվ և իրաքյան Էրբիլ թռիչքները մինչև օգոստոսի 21-ը ներառյալ չեղարկելու մասին։ Բացի այդ, այս ժամանակաշրջանում ավիաընկերության ինքնաթիռները չեն թռչելու Իրանի և Իրաքի օդային տարածքով։
Swiss International Air Lines-ը նույնպես չեղարկել է բոլոր չվերթերը մինչև օգոստոսի 21-ը, բայց միայն դեպի Թել Ավիվ և Բեյրութ։ Այդ ընթացքում ընկերության ինքնաթիռները չեն օգտագործի Իրանի, Իրաքի և Իսրայելի օդային տարածքը։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։