«Սեպտեմբերին վերսկսելու ենք ակտիվ գործողությունները»։ Այս մասին հայտարարել է Բագրատ Սրբազանը՝ Արտաշատի բնակիչների հետ հանդիպման ժամանակ։
«Այս ընթացքում թե՛ մասնագիտական խմբեր են հավաքվում, թե՛ քաղաքական դաշտն է զտվում։ Մեզ պետք է շղթան կազմել՝ գործողությունների, խմբերի իմաստով, և երկրորդ՝ կարգապահությանը խստորեն հետևել։
Մենք նաև գործելու մեթոդներն ենք փոխելու։ Երևի կարիք չի լինելու, որ տարբեր մարզերից մարդիկ գան Երևան, այլ ճանապարհով կփորձենք թիրախային գործողություններ անել, որոնք այս մարդկանց ծնկի կբերեն ու կստիպեն հեռանալ»։