Իրան-Հայաստան սահմանի անփոփոխությունը կարմիր գիծ է Իրանի համար. հյուպատոս


Իրան-Հայաստան սահմանի անփոփոխությունը կարմիր գիծ է Իրանի համար. հյուպատոս
Օգոստոս 11 20:22 2024

1.5 տարի է, ինչ Կապանում բացվել է Իրանի հյուպատոսարանը, բայց դա շատ կարճ ժամանակ է  ինչ-որ գործ ծավալելու համար, սակայն հիմք ընդունելով մեր հասարամյա պատմական անցյալը, մենք շատ արագ կարողացանք իրականացնել մեր ծրագրերը, լրագրողների հետ զրույցում ասաց  Իրանի հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինին:

«Կան առևտրական կապերի զարգացման ծրագրեր ու նախագծեր: Իրանի ռազմավարությունը Սյունիքի հարցում շատ հստակ է: Պարոն Փաշինյանը երբ այցելեց իրան, հանդիպել է Իրանի հոգևոր առաջնորդին և Իրանը շեշտել է իր ռազմավարությունը: Իրան-Հայաստան սահմանի անփոփոխությունը կարմիր գիծ է Իրանի համար »,-նշեց նա: