Այսօր՝ օգոստոսի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։
Ժամը 16:00-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 24-ամյա Գրիգոր Ե.-ն իր վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Արմավիր ավտոճանապարհի Պտղունք գյուղի վարչական տարածքում՝ դեպի Վաղարշապատ ընթանալիս, բախվել է բաժանարար գոտու բազալտե եզրաքարին, կոտրել ծառն ու երկաթե էլեկտրասյունը և հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում մեջտեղում։
Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։շ
Ոստիկանությունն ու պարեկային ծառայությունը ունեն օպերատիվ տեղեկություններ, որ վթարի մեղավորը եղել է մեկ այլ ավտոմեքենայի վարորդի կողմից Nissan-ի վարորդի համար վթարային իրավիճակ ստեղծելը, ով այնուհետև դեպքի վայրից հեռացել է։