ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնում Բրազիլիայում ավիավթարի հետևանքով զոհվածների ընտանիքներին


ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնում Բրազիլիայում ավիավթարի հետևանքով զոհվածների ընտանիքներին
Օգոստոս 10 12:46 2024

ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Բրազիլիայում մարդատար ինքնաթիռի կործանման դեպքով․

«Մեր ցավակցությունն ենք հայտնում Բրազիլիայի Սան Պաուլու նահանգում ավիավթարի հետևանքով զոհվածների ընտանիքներին։  Հայաստանը համերաշխ է Բրազիլիայի հետ, որը սգում է Սան Պաուլու նահանգում ավիավթարի հետևանքով 61 ուղևորի և անձնակազմի անդամի մահը», - ասվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ։