Կառավարման ճգնաժամի հետևանքը. քաղաքի կեսը յույս չունի, մյուս կեսը՝ ջուր


Կառավարման ճգնաժամի հետևանքը. քաղաքի կեսը յույս չունի, մյուս կեսը՝ ջուր
Օգոստոս 10 08:48 2024

«Հայաստանում կառավարման տոտալ ճգնաժամ է»,-ահազանգում է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն ու հիշեցնում.

«Հոսանքի տատանումներն Օպերայում ներկայացում են տապալել: Սա արդեն խայտառակություն է, մանավանդ, մեր իրականության հետևանքների մասին տեղեկացվում են նաև հյուրախաղերով Երևանում գտնվող օտարերկրացի դերասանները:

Հոսանքի անջատումները մի քանի ամիս է՝ Երևանում «օրինաչափություն» են. եթե մի քիչ պատկերավոր արտահայտվենք, քաղաքի կեսը յույս չունի, մյուս կեսը՝ ջուր:
Խնդրի մասին շատ երկար կարելի է խոսել, մանավանդ՝ պատկան մարմիններից յուրաքանչյուրն իր «ճիշտն» ունի և մյուսի «սխալի ապացույցը»:

Սակայն երկրում գնալով ամրապնդվում է այն տեսակետը, որ մեզանում կառավարման տոտալ ճգնաժամ է: Մինչ սա չվերացվի՝ հնարավոր չէ տարբեր ոլորտներում լոկալ առաջընթաց ապահովել»։

Լուսանկարը՝ համացանցից։ Այն արված է Երևանում, երբ հերթական անգամ հոսանքն անջատվել է, վարսավիրը որոշել է գործն ավարտին հասցնել արևի լույսի տակ։