Հայկական «Արբատ» գումարտակը մեկնել է Կուրսկ` Ուկրաինայի ԶՈՒ-ի հետ մարտեր վարելու


Հայկական «Արբատ» գումարտակը մեկնել է Կուրսկ` Ուկրաինայի ԶՈՒ-ի հետ մարտեր վարելու
Օգոստոս 9 21:02 2024

Հայկական «Արբատ» գումարտակն օգոստոսի 7-ից մեկնել է Կուրսկի մարզ՝ Ուկրաինայի զինված ուժերի հետ մարտեր վարելու։ 

«Մենք այստեղ ենք, որպեսզի վռնդենք բարբարոսներին։ Կռվում ենք մեր հայրենիքի համար», - ասել է մարտիկը Sputnik-ի թղթակցի հետ զրույցում։

«Արբատ» կամավորական գումարտակը գոյություն ունի 2014 թվականից, երբ սկսվեց Դոնբասի համար պաշտպանությունըԼ Այժմ ստորաբաժանումն արդեն փաստացի բազմազգ է դարձել։ Բոլորը եղբայրների պես են, մեկ ընտանիք: