Երևանում հեռուստաաշտարակի մոտ բախվել են «Sinotruck»-ը, «Opel»-ը և «Ford»-ը. վերջինը կողաշրջվել է


Երևանում հեռուստաաշտարակի մոտ բախվել են «Sinotruck»-ը, «Opel»-ը և «Ford»-ը. վերջինը կողաշրջվել է
Օգոստոս 9 18:26 2024

Այսօր՝ օգոստոսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:30-ի սահմաններում Դավիթ Բեկ փողոցում՝ հեռուստաաշտարակի հարևանությամբ,  բախվել են «Ford», «Sinotruck» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «Ford»-ը կողաշրջվել է և օպերատիվորեն դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկները տեղում բուժօգնություն են ցուցաբերել «Ford»-ի վարորդին, սակայն վերջինս հրաժարվել է հիվանդանոց մեկնել:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 9-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։