Ճապոնիայի արևելքում՝ Տոկիոյի մերձակայքում, 5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, սակայն ցունամիի վտանգ չկա։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնում է Ազգային օդերևութաբանական վարչությունը։
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Կանագավայի պրեֆեկտուրայում՝ մայրաքաղաքին հարող տարածքում։
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։