«Աննա բաջի անուշ լինի, Փաշինյանի հետ անվտանգ եղեք»․ ադրբեջանցի օգտատերը՝ Հակոբյանին


«Աննա բաջի անուշ լինի, Փաշինյանի հետ անվտանգ եղեք»․ ադրբեջանցի օգտատերը՝ Հակոբյանին
Օգոստոս 9 16:51 2024

Արձակուրդում գտնվող Նիկոլ Փաշինյանն ու իր կինը՝ Աննա Հակոբյանը շարունակում են իրենց առօրյան ցուցադրել սոցիալական ցանցերում։ Քիչ առաջ Աննա Հակոբյանն  իր էջերում հրապարակել էր նոր տեսանյութ, որում ցուցադրում է իր  խոհրարական հմտությունները:

Փաշինյանի տիկինը պատրաստել է մի քանի տեսակ տոլմա, ձկան և տավարի խաշլամա, լոլիկով ձվածեղ և այլ ուտեստներ: Կադրերում նաև Փաշինյանն է՝ առևտրի տոպրակներով և ճաշի սեղանի շուրջ: 

Ընտանեկան ուտուշ–խմուշի տեսանյութը չի վրիպել ադրբեջանցիների ուշադրությունից։ Մի քանիսն արդեն իսկ մեկնաբանություն են թողել, որոնցից մեկն էլ գովաբանել է Աննա Հակոբյանին։  «Աննա բաջի, տոլման մերն է, բայց թող անուշ լինի, Փաշինյանի հետ անվտանգ եղեք»,– գրել է օգտատերերից մեկը։