Ո՞ւմ դիմել, հայերի՞ն. Զատուլինը՝ ՌԴ-ի՝ ՀԱՊԿ-ից օգնություն խնդրելու մասին


Ո՞ւմ դիմել, հայերի՞ն. Զատուլինը՝ ՌԴ-ի՝ ՀԱՊԿ-ից օգնություն խնդրելու մասին
Օգոստոս 9 14:58 2024

Ռուսաստանը մտադիր չէ օգնություն խնդրել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) իր գործընկերներից Կուրսկի շրջանում Ուկրաինայի զինված ուժերի հարձակումից հետո։ Այս մասին Gazeta.Ru-ին ասել է Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։

 

«Ոչ, չենք դիմելու։ Զարմանալի կլիներ, եթե Ռուսաստանը, որը ՀԱՊԿ-ի հիմնական երկիրն է, ինչ-որ մեկից օգնություն խնդրեր սեփական տարածքում։ Ու՞մ եք պատրաստվում հավաքագրել Ռուսաստանին Կուրսկի մարզում օգնելու համար՝ ղազախների՞ն, թե՞ հայերին։ Հիմար հարցեր եք տալիս», - ասել է Զատուլինը:

Կուրսկի շրջանում մարտերը թեժացել են օգոստոսի 6-ի առավոտյան։ Ուկրաինայի Զինված ուժերը հատել են Ռուսաստանի սահմանը և մտել տարածաշրջան։ Արդեն երրորդ օրն է, ինչ այնտեղ մարտեր են ընթանում։

Ինչպես օգոստոսի 8-ին հայտնել է երկրամասի փոխնահանգապետի պաշտոնակատար Անդրեյ Բելոստոցկին, Ուկրաինայի Զինված ուժերը չեն խորացել Կուրսկի շրջանում։ Ըստ նրա՝ «ուկրաինացիները նահանջում են»։