Արցախի հարցով ինչ են խոսել Բարաք Օբաման ու Սերժ Սարգսյանը գրեթե 14 տարի առաջ․ գաղտնազերծված զրույց


Արցախի հարցով ինչ են խոսել Բարաք Օբաման ու Սերժ Սարգսյանը գրեթե 14 տարի առաջ․ գաղտնազերծված զրույց
Օգոստոս 8 19:01 2024

ՀՀ երրորդ նախագահի նախկին մամուլի քարտուղար Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է ԱՄՆ-ի և Հայաստանի նախկին նախագահների զրույցից մի հատված, որը տեղի է ունեցել 2010 թ. ապրիլի 12-ին Վաշինգտոնում։

 

Սերժ Սարգսյանն ասել է՝ ավելի լավ է ստատուս-քվոն մնա, քան թե Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանին հանձնվի։

Օբաման խոսել է Թուրքիայից եկած ազդակների մասին, ի պատասխան Սարգսյանն ասել է` երբ թուրքական կողմն ասում է «ազդակ», նկատի ունի հայկական կողմից միակողմանի զիջում:

«Մենք ուզում ենք, որ այդ հակամարտությունը լուծվի մադրիդյան սկզբունքների հիման վրա: Մենք իսկապես պատրաստ չենք Լեռնային Ղարաբաղը տալ Ադրբեջանին: Դա կնշանակի, որ այդ տարածքում մեկ հայ չի մնա»,- ասել է Սարգսյանը։