Իրավապահները դիմակավորված մտել են քրեական հեղինակություն Ալիկ Բանդուրյանի՝ «Նորատուսցի Ալիկի» տուն


Իրավապահները դիմակավորված մտել են քրեական հեղինակություն Ալիկ Բանդուրյանի՝ «Նորատուսցի Ալիկի» տուն
Օգոստոս 8 13:50 2024

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ իրավապահները դիմակավորված մտել են քրեական հեղինակություն Ալիկ Բանդուրյանի՝ «Նորատուսցի Ալիկի» տուն եւ առգրավվել են վերջինիս հորը պատկանող գումարները:

Նշվում է, որ տանը մեծ գումար է եղել, ինչը իրավապահներին խիստ կասկածելի է թվացել ու այն առգրավվել են:

Նկատենք, որ իրավապահները քրեական հեղինակությանը հիշեցին այն բանից հետո, երբ հուլիսի 17-ին կրակոցներ, սպանություն, սպանության փորձի դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում։ Այս դեպքով սպանվեց Ավագանու անդամ Արսեն Աֆիյանը եւ կալանքի տակ են գտնվում նորատուսցի Ալիկի եղբոր որդին՝ Լևոն Բանդուրյանը եւ ես երկու անձ, գրում է լրատվամիջոցը: