ԱՄՆ հայտարարություններն այն մասին, թե Հայաստանը ցանկանում է երես թեքել Ռուսաստանից, մերկապարանոց են, ՌԴ-ի եւ Հայաստանի՝ դարերի ընթացքում ձեւավորված կապերը կդիմանան բոլոր փորձություններին, որոնց անընդհատ ենթարկում է Արեւմուտքը, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ինչ վերաբերում է Օ՛Բրայենի մերկապարանոց հավաստիացումներին այն մասին, որ Հայաստանը ցանկանում է երես թեքել Ռուսաստանից, ապա դա ամերիկացիներին բնորոշ աշխարհաքաղաքական ինժինիրինգի հերթական օրինակն է՝ համաշխարհային հանրության աչքում ստեղծել Վաշինգտոնին հարկավոր «իրականություն», որը ոչ մի ընդհանուր բան չունի իրականում տեղի ունեցողի հետ»,- ասել է Զախարովան։
«Օ՛Բրայենը եւ ընկերությունը պետք է մի պարզ բան յուրացնեն։ Դարերի ընթացքում ձեւավորված կապերը մեր երկրների միջեւ կդիմանան բոլոր փորձություններին, որոնց անդադար ենթարկում է Արեւմուտքը... Պատմության ընթացքում մենք քանիցս օգնություն ենք տրամադրել եղբայրական հայ ժողովրդին, մտադիր ենք դա անել նաեւ այսուհետ»,- ավելացրել է նա։