Շտապօգնության բժիշկը, բուժքույրը, պացիենտն ու վարորդը հիվանդանոցում են


Շտապօգնության բժիշկը, բուժքույրը, պացիենտն ու վարորդը հիվանդանոցում են
Օգոստոս 7 23:29 2024

Այսօր՝ օգոստոսի 7-ին, շտապօգնության ավտոմեքենայի մասնակցությամբ ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 21:50-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Զորյան - Գարեգին Նժդեհ փողոցների խաչմերուկում բախվել են «Ստեփանավան» բժշկական կենտրոնի շտապօգնության, «Mercedes» և «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով շտապօգնության բժիշկը, բուժքույրը և շտապօգնության ավտոմեքենայում գտնվող՝ «Ստեփանավան» բժշկական կենտրոնից տեղափոխվող բուժառուն, ինչպես նաև «Ford Transit»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։

Վթարի վայրում գտնվող մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ շտապօգնության ավտոմեքենան եղել է լուսաձայնային ազդանշանները միացրած, սակայն այդ տեղեկությունը նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ճշտվելու է։

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։