Զորավարժություններին մասնակցող ամերիկյան ռազմատեխնիկան և զինվորական անձնակազմը լքել են Հայաստանի տարածքը. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն


Զորավարժություններին մասնակցող ամերիկյան ռազմատեխնիկան և զինվորական անձնակազմը լքել են Հայաստանի տարածքը. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն
Օգոստոս 7 18:17 2024

«Արծիվ գործընկեր» զորավարժությունը, որը միտված է Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև փոխգործունակության բարձրացմանը, հուլիսի 24-ին հաջողությամբ ավարտվել է։ Մենք կարող ենք հաստատել, որ ԱՄՆ ամբողջ ռազմական տեխնիկան և անձնակազմը լքել են Հայաստանը», - News.am-ին ասել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից։

ԱՄՆ դեսպանատունն այսպես է արձագանքել  ադրբեջանական լրատվամիջոցների պնդումներին՝ Հայաստանին ԱՄՆ-ից «ռազմական օգնություն տրամադրելու», «զինվորականներ ուղարկելու» վերաբերյալ։