Օգոստոսի 7-ին՝ ժամը 00:00-04։00, Աջափնյակ վարչական շրջանում՝ Բուենոս Այրեսի այգում, Հալաբյան և Մարգարյան փողոցներում, ԿՇՄՊ ՀՈԱԿ-ը կիրականացնի ծառերի սրսկման աշխատանքներ(վնասատուների դեմ վերգետնյա, միջատասպան և հակասնկային քիմիական պայքար)։
«Անվտանգությամբ պայմանավորված՝ բնակիչներին հորդորում ենք փակել փողոց նայող պատուհաններն ու պատշգամբի դռները»,- ասված է հաղորդագրության մեջ։