Ալեն Սիմոնյանի նախկին խորհրդականը կրկին վերադարձել է նույն պաշտոնին


Ալեն Սիմոնյանի նախկին խորհրդականը կրկին վերադարձել է նույն պաշտոնին
Օգոստոս 7 12:10 2024

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի նախկին խորհրդականը կրկին վերադարձել է նույն պաշտոնին:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով, Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի հունիսի 12-ի ԱԺԽՈ-006Լ որոշմամբ հաստատված 1-ին հավելվածի 18-րդ կետի1-ին ենթակետով եւ հիմք ընդունելով Հովհաննես Նալբանդյանի 2024 թվականի օգոստոսի 6-ի դիմումը՝ կարգադրում եմ.

1, 2024 թվականի օգոստոսի 6-ից Հովհաննես Նալբանդյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի խորհրդական»,- ասվում է ԱԺ նախագահի ստորագրած կարգադրությունում: