Ավելի քան 1300 հայկական բեռնատարներ սպասում են Վերին Լարսի անցակետով անցմանը


Ավելի քան 1300 հայկական բեռնատարներ սպասում են Վերին Լարսի անցակետով անցմանը
Օգոստոս 7 11:59 2024

Ավելի քան 1300 հայկական բեռնատարներ գտնվում են Վերին Լարսի ռուս-վրացական սահմանում և սպասում են իրենց էլեկտրոնային հերթին, ասվում է Հյուսիսային Օսեթիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնի կայքում:

Ըստ վերջին տվյալների` ընդհանուր առմամբ, հերթում գրանցված է ավելի քան 4,4 հազար մեքենա:

Օգոստոսի 5-ի տվյալներով՝ Վրաստան մտնելու համար էլեկտրոնային հերթում գրանցվել է 2 հազար 465 բեռնատար: