Արևմուտքը ձգտում է Ուկրաինայում ռազմական գործողությունների դադարի հասնել՝ Ուկրաինայի զինված ուժերի վերախմբավորման համար։
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։
«Արևմուտքը, և վերջերս նրա ուկրաինացի ծառաները, ամեն գնով փորձում են հասնել ռազմական գործողությունների դադարի, որպեսզի Կիևի խունտային հնարավորություն տան վերախմբավորվել»,- Շոյգուի խոսքերն է մեջբերում ՌԻԱ Նովոստի-ն:
Պաշտոնյան նշել է, որ Ռուսաստանը մտադիր չէ վստահել Արեւմուտքի հայտարարություններին եւ հույսը դնելու է միայն կոնկրետ գործողությունների վրա։
Ավելի վաղ Շոյգուն հայտարարել էր, որ Ռուսաստանը Կիևից արձագանք չի ստացել Ուկրաինայի հակամարտությունը լուծելու՝ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկին։ Նրա պնդմամբ, առաջարկից անցել է գրեթե երկու ամիս, սակայն արձագանք չկա։