Մերձավոր Արևելքը կանգնած է անհայտ մասշտաբի պատերազմի եզրին․ Բորել


Մերձավոր Արևելքը կանգնած է անհայտ մասշտաբի պատերազմի եզրին․ Բորել
Օգոստոս 6 16:39 2024

Մերձավոր Արևելքում լարվածությունը շարունակում է աճել՝ կանգնեցնելով անհայտ մասշտաբի պատերազմի եզրին՝ X-ի իր էջում գրել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։

«Մենք բոլորս պետք է կանխենք ևս մեկ աղետ։ Հետագա ուղին հիմնականում համաձայնեցված է. հրադադար Գազայում, անմիջապես։ Բոլոր նրանք, ովքեր խոչընդոտում են լարվածության թուլացմանը, պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- նշել է Բորելը։