Ուկրաինայում գրանցվել են FLiRT նոր կորոնավիրուսային շտամով վարակվելու առաջին երեք դեպքերը։ Այս մասին հայտնել է երկրի գլխավոր պետական սանիտարական բժիշկ Իգոր Կուզինը։ Նրա խոսքերն օգոոստոսի 5-ին հրապարակվել են Ուկրաինայի առողջապահության նախարարության «Տելեգրամ»-ի ալիքում։«Անցյալ շաբաթ հայտնաբերվել է FLiRT կորոնավիրուսի ենթափոխանակության երեք դեպք՝ երկուսը Կիևում և մեկը՝ Իվանո-Ֆրանկովսկի մարզում։ Վարակվել են վաթսուննանց երկու կին և տղամարդ», - հրապարակման մեջ մեջբերվել են բժշկի խոսքերը։Նա ընդգծել է՝ նոր շտամն ազդում է թուլացած իմունիտետի վրա, և նույնիսկ նախկինում պատվաստված մարդիկ կարող են հիվանդանալ