Քոբի Բրայանտի անձնական պահարանը աճուրդում վաճառվել է 2,9 մլն դոլարով


Քոբի Բրայանտի անձնական պահարանը աճուրդում վաճառվել է 2,9 մլն դոլարով
Օգոստոս 3 23:41 2024

Պահարանը, որը Կոբի Բրայանտն օգտագործում էր  Staples Center-ում աճուրդում վաճառվել է 2,9 միլիոն ԱՄՆ դոլարով:

Sotheby's աճուրդի տունը հայտարարել է, որ այժմ այն ամենաթանկ սպորտային պահարանն է, որը վաճառվել է աճուրդում և երրորդն է Կոբի Բրայանտի հուշանվերների աճուրդում: Պահարանը գնահատվում էր 1 միլիոնից մինչև 1,5 միլիոն դոլար, բայց աճուրդում բարձրացավ մինչև իր վերջնական գինը այն բանից հետո, երբ չորս հայտատուներ 20 րոպե տևած «ճակատամարտի» ընթացքում իրենց հայտերը ներկայացրին:

 

Sotheby's-ի ժամանակակից հավաքածուների ղեկավար Բրամ Ուախթերը նշել է, որ «Քոբի Բրայանտի պահարանը ոչ միայն հուշերի կտոր է, այլ բասկետբոլի ամենանշանավոր կերպարներից մեկի մասունքը»: «Գինն ընդգծում է ոչ միայն Կոբիի մնայուն ժառանգությունը, այլև այս եզակի իրի բացառիկ բնույթը»: