Որպեսզի Բաքվի հետ ոչ ոք չխոսի վերջնագրերի ու թելադրանքի լեզվով, բանակը միշտ պետք է պահել մարտունակ․ Զաքիր Հասանով


Որպեսզի Բաքվի հետ ոչ ոք չխոսի վերջնագրերի ու թելադրանքի լեզվով, բանակը միշտ պետք է պահել մարտունակ․ Զաքիր Հասանով
Օգոստոս 3 15:48 2024

«Մենք պետք է պատրաստ լինենք ետ մղելու ցանկացած սադրանք։ Որպեսզի մեզ հետ ոչ ոք չկարողանա խոսել վերջնագրերի ու թելադրանքի լեզվով, ադրբեջանական բանակը միշտ պետք է բարձր մակարդակի վրա պահի իր մարտունակությունն ու պրոֆեսիոնալիզմը»։ 

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին օգոստոսի 3-ին հայտարարել է պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը՝ 2024 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով ՊՆ կոլեգիայի ընդլայնված նիստում։

Ադրբեջանի ՊՆ նախարարը կարևորել է ծառայության համար ընդունված ժամանակակից սպառազինությունների և տեխնիկայի ճիշտ շահագործման և արդյունավետ կիրառման անհրաժեշտությունը։