Իծաքար-Գանձաքար ճանապարհը երբեք ասֆալտապատ չի եղել։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Նոր ճանապարհը նոր հնարավորություններ է ստեղծում Իծաքար գյուղի համար։ Իծաքարում զրուցեցինք շինարարների և բնակիչների հետ»,- գրել է նա։
Բնակիչների հետ զրույցում Փաշինյանը խոստովանել է, որ Իծաքար գյուղում առաջին անգամ է։ Լսելով դժգոհությունները, որ աշխատանք չկա գյուղում, բերք չկա՝ վարչապետը նշել է, որ չեն մշակում, միայն դժգոհում են. «Տարին միշտ վատա, մի անգամ շոգա, մի անգամ ցուրտա, մի անգամ կարկուտ... Ես այսքան տարի չեմ տեսել, որ մտնեմ գյուղեր, ասեն՝ տարին լավ էր»,-ասաց նա։