Օգոստոսի 2-ին ադրբեջանահայկական սահմանի սահմանազատման արդյունքոմ ՀՀ Տավուշի մարզից Ադրբեջանին փոխանցված տարածքում ականներ են պայթել, ինչի հետևանքով՝ 4 ադրբեջանցի է վիրավnրվել։ Այս մասին հաղորդում է ադրբեջանական APA պարբերականը։
Հակահետևակային ականի պայթյունի հետևանքով ոտքերի շրջանում վիրավորվել են Ադրբեջանի սահմանային ծառայության զինծառայող Ահադլի Հայալ Ադինագուլու օղլուն և Ականազերծման գործողությունների գործակալության աշխատակից Մեհդիզադե Աֆիգ Մուշվիգ օղլուն։
Գործակալության աշխատակիցներ Ալեքբարով Էլչին Իլհամ օղլուն և Միրզոև Յավեր Գերայ օղլուն բեկորային վնասվածքներ են ստացել։
Դեպքի վայրն այժմ զննվում է։