ՀՀ ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, համագործակցելով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի քննիչների հետ, իրականացնելով անհրաժեշտ հսկայածավալ օպերատիվ հետախուզական միջոցառումներ, պարզել են հուլիսի 29-ին Կիևյան փողոցի 4/4 շենքի բակում կրակոցներ արձակած և խուլիգանություն կատարած անձանց ինքնությունը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է որ նշված խուլիգանությունը կատարել են ՀՀ արտադարադատության նախարարաության քրեակատարողական ծառայության «Արմավիր» քրեակատարողկան հիմնարկում հաշվառված 44-ամյա Երվանդ Գասպարյանը և Երևանի բնակիչ 47-ամյա Ռուստամ Ուդոյեվը, ովքեր խուլիգանություն կատարելուն զուգահեռ իրենց մոտ պահվող ապօրինի հրազենից կրակոցներ են արձակել:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ գործողություններ՝ նշված անձանց և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։